Սաուդյան Արաբիան զենքի ամենամեծ գնորդն է Արևմտյան Ասիայում
https://parstoday.ir/hy/news/world-i126540-Սաուդյան_Արաբիան_զենքի_ամենամեծ_գնորդն_է_Արևմտյան_Ասիայում
Բրիտանիայի կառավարության նոր զեկույցի համաձայն, այդ երկիրը վերջին տասնամյակում զենքի երկրորդ խոշոր արտահանողն է աշխարհում, և այդ զենքի ամենակարևոր գնորդը Սաուդյան Արաբիան է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2020 12:49 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան զենքի ամենամեծ գնորդն է Արևմտյան Ասիայում

Բրիտանիայի կառավարության նոր զեկույցի համաձայն, այդ երկիրը վերջին տասնամյակում զենքի երկրորդ խոշոր արտահանողն է աշխարհում, և այդ զենքի ամենակարևոր գնորդը Սաուդյան Արաբիան է:

Independent օրաթերթի փոխանցմամբ, Բրիտանիայի կառավարության զեկույցը ցույց է տալիս, որ 2019 թվականին այդ երկրի զենք արտադրող ընկերությունների զենքի արտահանման ծավալը կազմել է 11 միլիարդ ֆունտ ստերլինգ, ինչը  կազմում է աշխարհում զենքի  արտահանման ընդհանուր ծավալի 16 տոկոսը:

Երկրի զենքի արտահանման ընդհանուր ծավալը 2010-ից 2019 թվականներին հասել է 86 միլիարդ ֆունտ ստերլինգի, որի 60 տոկոսը հատկացվել է Արևմտյան Ասիայի երկրներին:

Այս ժամանակահատվածում վաճառված զենքերի մեծ մասը եղել են ավիատիեզերական ոլորտի զենքեր , այդ թվում ՝ ռադարներ, հրթիռներ և ինքնաթիռներ:

Այդ զենքերի ամենամեծ գնորդներն են Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Օմանը, ԱՄՆ-ը և  Կատարը:

Բրիտանիայի զենքի վաճառքի ընդդմադիր արշավի խոսնակ Էնդրյու Սմիթն ասել է.«Զենք վաճառողներն ուրախանում  այս թվերից, բայց պետք է  ամաչել այդ ցուցանիշներց»: