Պեսկով.«Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել Բաքու-Երևան հակամարտությունը կարգավորելու համար»
Հոկտեմբեր 08, 2020 14:44 Asia/Tehran
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է.«Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար»:
Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը կարգավորելու համար երկխոսությունը շարունակվում է բարձր մակարդակով:
«Շարունակում ենք երկխոսությունն ամենատարբեր, այդ թվում` ամենաբարձր մակարդակներով»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը նաև ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտւթյան հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է իր շփումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պիտակ