Պեսկով.«Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել Բաքու-Երևան հակամարտությունը կարգավորելու համար»
https://parstoday.ir/hy/news/world-i126554-Պեսկով._Մոսկվան_շարունակում_է_ջանքեր_գործադրել_Բաքու_Երևան_հակամարտությունը_կարգավորելու_համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է.«Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 08, 2020 14:44 Asia/Tehran
  • Պեսկով.«Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել Բաքու-Երևան հակամարտությունը կարգավորելու համար»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է.«Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար»:

Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը կարգավորելու համար երկխոսությունը շարունակվում է բարձր մակարդակով:

«Շարունակում ենք երկխոսությունն ամենատարբեր, այդ թվում` ամենաբարձր մակարդակներով»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը նաև ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտւթյան հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է իր շփումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: