Ճապոնիայի նոր կառավարությունը փորձում է փակել ԱՄՆ ռազմական բազան
(last modified Sun, 11 Oct 2020 15:40:35 GMT )
Հոկտեմբեր 11, 2020 19:10 Asia/Tehran
  • Ճապոնիայի նոր կառավարությունը փորձում  է փակել ԱՄՆ ռազմական բազան

Ճապոնիայի կառավարության անդամը հայտարարել է, որ Տոկիոն կշարունակի ջանքերն այդ երկրից Ամերիկյան ավիաբազան տեղափոխելու ուղղությամբ:

Կառավարության առաջին քարտուղար Կատո Կացունոբոն հայտարարել է, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակում է ջանքերը Ֆուկենմա ավիաբազայի տեղափոխման ուղղությամբ, որը պատկանում է Օկինավայում:

Ճապոնիայի կառավարության առաջին քարտուղարը հայտարարել է, որ իրենք տեղյակ են այն վտանգի մասին, որն այդ ավիաբազան ստեղծում է Գինվան քաղաքի բնակիչների համար և խոստացաել է, որ կառավարությունը կշարունակի փորձել փակել այդ բազան:

Ավելի վաղ Ճապոնիայի պաշտոնաթող վարչապետ  Սինձոն Աբեն շեշտել էր Օկինավայում Ֆուտենմա ավիաբազայի հնարավորինս շուտ տեղափոխման անհրաժեշտությունը:

Մինչ ճապոնացիները կոչ են անում ԱՄՆ-ի զորքերը դուրս բերել իրենց երկրից, Սպիտակ տան պաշտոնյաներն իրենց տարածաշրջանային ռազմավարության շրջանակներում, այդ թվում՝  Հյուսիսային Կորեային չեզոքացնելու նպատակով, շարունակում է ընդարձակել իր ռազմական ներկայությունը Ճապոնիայում: