Ադրբեջանը կրկին նախահարձակ գործողությունների է անցել տարբեր ուղղություններով
Արցախի նախագահի խոսնակը հայտնում է, որ պաշտպանության բանակը համարժեք քայլեր է իրականացնում։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում»,– Facebook—ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 49719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:
armeniasputnik.am