Ղրղզստանի խորհրդարանը Սադիր Ժապարովին հաստատել է վարչապետի պաշտոնում
https://parstoday.ir/hy/news/world-i126850-Ղրղզստանի_խորհրդարանը_Սադիր_Ժապարովին_հաստատել_է_վարչապետի_պաշտոնում
Ղրղզստանի խորհրդարանն այսօր կայացած արտահերթ նիստում հաստատել է Սադիր Ժապարովի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2020 14:10 Asia/Tehran
  • Ղրղզստանի խորհրդարանը Սադիր Ժապարովին հաստատել է վարչապետի պաշտոնում

Ղրղզստանի խորհրդարանն այսօր կայացած արտահերթ նիստում հաստատել է Սադիր Ժապարովի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում:

Ղրղզստանի խորհրդարանի կողմից Ժապարովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում հաստատվելուց հետո, այդ երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը երեք օր ժամանակ ունի՝  ստորագրելու Ժապարովի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու հրամանագիրը: 

Հոկտեմբերի 10-ին Ղրղզստանի խորհրդարանը արտահերթ նիստում Սադիր Ժապարովին ընտրեց  վարչապետի պաշտոնում, սակայն  որոշ օրենսդիրներ նրա նշանակումը անօրինական համարեցին քվորում չլինելու պատճառով:

Անցած շաբաթ Ղրղզստանի նոր վարչապետն  բանտից ազատ արձակվեց այն բանից հետո, երբ ցուցարարները գրավել էին կառավարության պալատը:

2017 թ.-ին Սադիր Ժապարովը դատապարտվել էր 11.5  տարվա ազատազրկման ՝ հանրահավաք կազմակերպելու և Իսսիկ-Կուլի նահանգապետին պատանդ վերցնելու համար: