Bild-ը հաղորդել Է միջուկային պատերազմին Գերմանիայի գաղտնի նախապատրաստվելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i126885-bild_ը_հաղորդել_Է_միջուկային_պատերազմին_Գերմանիայի_գաղտնի_նախապատրաստվելու_մասին
Գերմանիայում գաղտնի զորավարժություններ են անցկացվել միջուկային զենքի օգտագործմամբ մարտական գործողությունների կատարելագործման ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Bild-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2020 08:28 Asia/Tehran
  •  Bild-ը հաղորդել Է միջուկային պատերազմին Գերմանիայի գաղտնի նախապատրաստվելու մասին

Գերմանիայում գաղտնի զորավարժություններ են անցկացվել միջուկային զենքի օգտագործմամբ մարտական գործողությունների կատարելագործման ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Bild-ը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, «Անփոփոխ կեսօր» անվանումը կրող զորավարժություներն «անցկացվել են Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասի Նյորֆենիխ ավիաբազայում՝ գերմանական ռազմաօդային ուժերի եւ ՆԱՏՕ-ի գծով նրանց դաշնակիցների մասնակցությամբ: Զորաշարժերում գործարկվել են կործանիչ-ռմբակոծիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել. վարժանքների գլխավոր նպատակը, ինչպես հաստատվում Է նյութի մեջ, ատոմային ռումբի օգտագործմամբ Գերմանիայի պաշտպանության կատարելագործումն Է:

Նաեւ հոդվածում կարծիք Է հայտնվել, որ այժմ միջուկային պատերազմի սկսման վտանգը շատ անգամ ավելի մեծ Է, քան վերջին երեք տասնամյակում: Դրա հիմնական պատճառը, նյութի հեղինակների կարծիքով, ԱՄՆ-ի դուրս գալն Է Միջին եւ փոքր հեռահար հրթիռների վերացման մասին պայմանագրից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio