Եվրոպան ամերիկյան ապրանքների նկատմամբ պատժիչ սակագներ սահմանելու թույլտվություն է ստացել
https://parstoday.ir/hy/news/world-i126906-Եվրոպան_ամերիկյան_ապրանքների_նկատմամբ_պատժիչ_սակագներ_սահմանելու_թույլտվություն_է_ստացել
Առևտրի համաշխարհային կազմակերպության կայացրած որոշմամբ՝ Եվրամիությունը թույլտվություն է ստացել չորս միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծման համար սակագներ սահմանել՝ Boeing ընկերությանը շնորհված պետական ​​սուբսիդիայի դիմաց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2020 16:39 Asia/Tehran
  •  Եվրոպան ամերիկյան ապրանքների նկատմամբ պատժիչ սակագներ սահմանելու թույլտվություն է ստացել

Առևտրի համաշխարհային կազմակերպության կայացրած որոշմամբ՝ Եվրամիությունը թույլտվություն է ստացել չորս միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծման համար սակագներ սահմանել՝ Boeing ընկերությանը շնորհված պետական ​​սուբսիդիայի դիմաց:

Ինչպես հաղորդում է Euronews- ը, Առևտրի համաշխարհային կազմակերպության վերջնական որոշումը,որ հետաձգվել էր Կորոնավիրուսի բռնկման պատճառով, պատասխան քայլ էր 7 միլիարդ 500 միլիոն դոլար  արժողությամբ եվրոպական ապրանքների ներկրման համար ԱՄՆ-ի կողմից սակագների սահմանման դեմ Եվրամիության նախորդ տարվա բողոքին:

 ԱՄՆ-ն բողոքելով  Airbus- ին ուղղված պետական օգնության դեմ, այդ սակագինը սահմանել էր եվրոպական ապրանքների ներմուծման համար:

ԱՄՆ-ն և Եվրամիությունն արդեն 16 տարի է,որ   իրավական պայքար են մղում  Boeing- ի և Airbus- ի կառավարական սուբսիդիաների շուրջ:

Եվրամիությունը Boeing ընկերության արտադրանքի և մասերի ներմուծման համար սակագներ սահմանելուց բացի մտադիր է սահմանել ևս  4 միլիարդ դոլարի սակագին՝ ԱՄՆ հնարավոր գործողություններին դիմակայելու  համար,ինչը ԱՄՆ ընտրությունների շեմին կարող է մեծացնել երկու կողմերի միջև առևտրային պատերազմի շրջանակը: