Գերմանիայի ԱԳ նախարար. «Հյուսիսային հոսք – 2»-ը կկառուցվի մինչեւ վերջ
https://parstoday.ir/hy/news/world-i126981-Գերմանիայի_ԱԳ_նախարար._Հյուսիսային_հոսք_2_ը_կկառուցվի_մինչեւ_վերջ
«Հյուսիսային հոսք – 2» նախագիծը կկառուցվի մինչեւ վերջ: Այս պնդումով հանդես Է եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագական միավորմանը տված հարազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 17-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2020 11:54 Asia/Tehran
  • Գերմանիայի ԱԳ նախարար. «Հյուսիսային հոսք – 2»-ը կկառուցվի մինչեւ վերջ

«Հյուսիսային հոսք – 2» նախագիծը կկառուցվի մինչեւ վերջ: Այս պնդումով հանդես Է եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագական միավորմանը տված հարազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 17-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ելակետ եմ ընդունում այն հանգամանքը, որ «Հյուսիսային հոսք – 2»-ը կկառուցվի մինչեւ վերջ: Հարց Է, թե երբ (դա տեղի կունենա)»,- ասել Է նա: Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից նախագծի քննադատությանը՝ Մաասը նշել Է. «Մեր Էներգետիկական քաղաքականության եւ Էներգամատակարարման մասին մենք որոշումներ ենք ընդունում այստեղ՝ Եվրոպայում»:

Մաասը նաեւ հայտարարել Է, որ Գերմանիան մտադիր չԷ հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, Մոսկվան անհրաժեշտ Է տարածաշրջնային հակամարտությունների կարգավորման համար: «Ռուսաստանի հետ մեր հարաբերություները կմնան բարդ»,- կարծում Է նա: Մաասը հավաստել Է, որ «ապագայում Էլ Ռուսաստանից անընդունելի գործողություններին պետք Է հետեւի եվրոպական պատասխանը»:

«Մենք Ռուսաստանի հետ նստում ենք նույն սեղանի շուրջը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբիայի շուրջը բեռլինյան գործընթացում եւ Ուկրաինայի հարցի շուրջը: Բոլոր համաժողովներում խնդրո առարկան որոշումների որոնումն Է պատերազմերի դադարեցման համար»,- նշել Է նախարարը: «Այդ առնչությամբ չի կարող Մոսկվայի հետ երկխոսության դադարեցում լինել»,- ընդգծել Է Մաասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio