Իսրայելի պատճառով Թրամփը կանգնել է իրավապաշտպան կազմակերպությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i127281-Իսրայելի_պատճառով_Թրամփը_կանգնել_է_իրավապաշտպան_կազմակերպությունների_դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների ներկայացնել որպես «հրեատյաց» կառույցներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2020 12:56 Asia/Tehran
  • Իսրայելի պատճառով Թրամփը կանգնել է իրավապաշտպան կազմակերպությունների դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների ներկայացնել որպես «հրեատյաց» կառույցներ:

ԱՄՆ-ի Պոլիտիկո պարբերականի կայքը հայտարարել է.«Դոնալդ Թրամփը որոշել է մարդու իրավունքների մի քանի միջազգային կազմակերպությունների այդ թվում «Amnesty International»-ին, «Human Rights Watch»-ին և Oxfam-ին, Իսրայելի թշնամական ու ռասիստական քաղաքականությունները քննադատելու և «Բոյկոտ, ներդրումներ չանել ու պատժամիջոց Իսրայելի դեմ» համաշխարհային շարժմանն աջակցելու համար, ներկայացնել որպես «հրեատյաց» կազմակերպություններ»:

Ըստ այս հաղորդման, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հովանավորում է մարդու իրավունքների այս կազմակերպություններին «հրեատյաց» անվանելու քայլը:

«Պոլիտիկո»-ն նշել է, որ առաջիկա օրերին Թրամփը հանդես կգա հայտարարությամբ և  այս կառույցներին կներկայացնի որպես «հրեատյաց» կազմակերպություններ, կրճատելով ԱՄՆ-ի կողմից դրանց ցուցաբերվող ֆինասնավորումը: 

«Պոլիտիկոյի» հայտարարության համաձայն Թրամփը այս քայլով փորձում է ընտրություններում  շահել Իսրայելի  աջակիցների ձայները:

ԱՄՆ-ն Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ Իսրայելի օկուպացիայի ու հանցագործությունների հիմնական աջակիցն է: