Ընտրություններին ընդառաջ ԱՄՆ-ում գրանցվել է զենքի վաճառքի ծավալների աճ
https://parstoday.ir/hy/news/world-i127386-Ընտրություններին_ընդառաջ_ԱՄՆ_ում_գրանցվել_է_զենքի_վաճառքի_ծավալների_աճ
ԱՄՆ-ում զենքի վաճառքի ծավալների աճը մտահոգություններ է առաջացրել նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո բռնությունների հավանականության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2020 06:17 Asia/Tehran
  • Ընտրություններին ընդառաջ ԱՄՆ-ում գրանցվել է  զենքի վաճառքի ծավալների աճ

ԱՄՆ-ում զենքի վաճառքի ծավալների աճը մտահոգություններ է առաջացրել նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո բռնությունների հավանականության կապակցությամբ:

Մտավախություն կա, որ որոշ խմբեր զենք կկիրառեն՝ բողոքելով  նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, 19-ամյա մի երիտասարդ պատրաստվում էր սպանել դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին:

Ոստիկանությունը երիտասարդին ձերբակալել է Հյուսիսային Կարոլինայում գտնվող Բայդենի տնից մի քանի մղոն հեռավորության վրա, իսկ նրան պատկանող  բեռնատարում հայտնաբերվել է մեծք անակությամբ և  մարդկանց ցուցակ, ում նա պետք է սպաներ:

Հարկ է նշել, որ Թրամփի կողմնակիցները նույնպես զինվել են:  Նրանք զգուշացրել են, որ  քայլեր կձեռնարկեն, եթե վերջինս պարտվի ընտրություններում: