Ընտրություններին ընդառաջ ԱՄՆ-ում գրանցվել է զենքի վաճառքի ծավալների աճ
ԱՄՆ-ում զենքի վաճառքի ծավալների աճը մտահոգություններ է առաջացրել նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո բռնությունների հավանականության կապակցությամբ:
Մտավախություն կա, որ որոշ խմբեր զենք կկիրառեն՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, 19-ամյա մի երիտասարդ պատրաստվում էր սպանել դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին:
Ոստիկանությունը երիտասարդին ձերբակալել է Հյուսիսային Կարոլինայում գտնվող Բայդենի տնից մի քանի մղոն հեռավորության վրա, իսկ նրան պատկանող բեռնատարում հայտնաբերվել է մեծք անակությամբ և մարդկանց ցուցակ, ում նա պետք է սպաներ:
Հարկ է նշել, որ Թրամփի կողմնակիցները նույնպես զինվել են: Նրանք զգուշացրել են, որ քայլեր կձեռնարկեն, եթե վերջինս պարտվի ընտրություններում: