Թրամփի առաջարկած թեկնածուն նշանակվել է Գերագույն դատարանի դատավոր
https://parstoday.ir/hy/news/world-i127440-Թրամփի_առաջարկած_թեկնածուն_նշանակվել_է_Գերագույն_դատարանի_դատավոր
ԱՄՆ Սենատը երեքշաբթի առավոտյան հաստատեց Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմի առաջադրված Էմի Բարթի թեկնածությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2020 06:10 Asia/Tehran
  • Թրամփի առաջարկած թեկնածուն նշանակվել է Գերագույն դատարանի դատավոր

ԱՄՆ Սենատը երեքշաբթի առավոտյան հաստատեց Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմի առաջադրված Էմի Բարթի թեկնածությունը:

ԱՄՆ Սենատի հանրապետական ​​օրենսդիրները 52 կողմ, 48 դեմ ձայներով քվեարկեցին  Էմի Քոնի Բարթի՝  Գերագույն դատարանի իններորդ դատավոր նշանակվելու օգտին:

Սեպտեմբերի 27-ին Դոնալդ Թրամփը Բարթին ներկայացրել էր  Ռոտ Բիեդեր Գինսբերգին փոխարինելու համար:

Դեմոկրատական ​​կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը դիմել էր  Սենատին՝ հորդորելով  մինչև  ընտրությունները Բարթին չհաստատել որպես Գերագույն դատարանի դատավոր:

Գերագույն դատարանը Միացյալ Նահանգներում վեճերի լուծման ամենաբարձր մարմինն է, որը կայացնում է  կառավարության և Կոնգրեսի միջև վեճերի վերաբերյալ վերջնական որոշումները: