ԱՄՆ-ում վաղաժամ ընտրություններին մասնակցել է ավելի քան 60 միլիոն մարդ
https://parstoday.ir/hy/news/world-i127455-ԱՄՆ_ում_վաղաժամ_ընտրություններին_մասնակցել_է_ավելի_քան_60_միլիոն_մարդ
Ըստ Միացյալ Նահանգներում հրապարակված վերջին վիճակագրության. վաղաժամ ընտրություններին մասնակցել է ավելի քան 60 միլիոն մարդ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2020 08:36 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում վաղաժամ ընտրություններին մասնակցել է  ավելի քան 60 միլիոն մարդ

Ըստ Միացյալ Նահանգներում հրապարակված վերջին վիճակագրության. վաղաժամ ընտրություններին մասնակցել է ավելի քան 60 միլիոն մարդ

 2020 թվականի նոյեմբերին 3-ին կայանալիք  ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ, վաղաժամ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 58 միլիոն 600 հազար մարդ:

Ըստ հաղորդման՝ վաղաժամ քվեարկությանը դեմոկրատ ընտրողները ավելի բարձր մասնակցություն են ունեցել, քան հանրապետականները:  Քվեարկությանը մասնակցել է դեմոկրատների 51, իսկ հանրապետականների 31 տոկոսը:

Հաշվի առնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիայի ծավալները, որի հետևանքով մինչ այժմ մահացել է ավելի քան 230.500 մարդ, նահանգների մեծ մասի նահանգապետերը, վիրուսի տարածումը կանխելու նպատակով, ընդունել են  էլեկտրոնային քվեարկություն անցկացնելու որոշումը:

ԱՄՆ-ում վերջին ամիսներին անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են, որ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատական  թեկնածու Ջո Բայդենն առաջ է անցել Թրամփից: