Պեկին. Փաստերի աղավաղումը և միակողմանիությունն ԱՄՆ-ի մասնագիտությունն է
https://parstoday.ir/hy/news/world-i127492-Պեկին._Փաստերի_աղավաղումը_և_միակողմանիությունն_ԱՄՆ_ի_մասնագիտությունն_է
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ փաստերի աղավաղումը, ՄԱԿ-ի հետ համագործակցող երկրներին ուղղված քննադատությունը և այդ համագործակցությանը խոչընդոտելն ու միակողմանիությունն ԱՄՆ-ի մասնագիտությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2020 07:27 Asia/Tehran
  • Պեկին. Փաստերի աղավաղումը  և միակողմանիությունն ԱՄՆ-ի մասնագիտությունն է

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ փաստերի աղավաղումը, ՄԱԿ-ի հետ համագործակցող երկրներին ուղղված քննադատությունը և այդ համագործակցությանը խոչընդոտելն ու միակողմանիությունն ԱՄՆ-ի մասնագիտությունն է:

Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, ի պատասխան  ՄԱԿ-ի հետ Չինաստանի համագործակցության մասին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆտի  հայտարարությանը Վանգ Վեն Բինն ասել է, որ Քրաֆթի խոսքերը մեկ անգամ ևս ցույց տվեցին ամերիկյան պաշտոնյաների տգիտության  և կարծրամտության չափերը:

Նա հավելել է, որ Չինաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ, երկրորդ ամենամեծ ֆինանսավորող և ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ակտիվ մասնակից, միշտ աջակցել է բազմակողմանիությանը, ՄԱԿ-ի ծրագրերին և նպատակներին ու հավատարիմ է կառույցի սկզբունքներին:

Վանգ Վեն Բինն անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Հնդկաստան կատարած այցին և Չինաստանի դեմ ուղղված սպառնալիքին, նշելով, որ Պեկինի հասցեին ուղղված Պոմպեոյի  մեղադրանքները նորություն  չեն:

ԱՄՆ պետքարտուղարը երկուշաբթի օրը ժամանել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի: