Բունդեսթագի պատգամավոր.Թուրքիան պետք է վտարվի ԵԱՀԿ Մինսկի խմբից․
https://parstoday.ir/hy/news/world-i127606-Բունդեսթագի_պատգամավոր.Թուրքիան_պետք_է_վտարվի_ԵԱՀԿ_Մինսկի_խմբից
Գերմանիայի խորհրդարանի Ձախերի կուսակցության պատգամավոր Գրեգորի Գիզին Բունդեսթագում ելույթի ժամանակ արտգործնախարար Հայկո Մաասին կոչ է արել հրաժարվել ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք դիրքորոշումից և հստակ տարբերակել գույները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2020 15:59 Asia/Tehran
  •  Բունդեսթագի պատգամավոր.Թուրքիան պետք է վտարվի ԵԱՀԿ Մինսկի խմբից․

Գերմանիայի խորհրդարանի Ձախերի կուսակցության պատգամավոր Գրեգորի Գիզին Բունդեսթագում ելույթի ժամանակ արտգործնախարար Հայկո Մաասին կոչ է արել հրաժարվել ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք դիրքորոշումից և հստակ տարբերակել գույները։

«Պարո՛ն նախարար, Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ մինչև վերջ պատերազմ է տանելու, այսինքն՝ դեմ է գնալու Մադրիդյան սկզբունքներին և առաջ է մղելու ռազմական նվաճումներով հարցը լուծելու տարբերակը։  Այս իրավիճակում անհնար է չեզոք մնալ։ Թուրքիան ոչ միայն զենք է ուղարկում Ադրբեջանին, այլ նաև վարձկաններ, ինչը պետք է միանշանակ դատապարտվի»,- հայտարարել է պատգամավորը։ Նա հիշեցրել է, որ Գերմանիան ճանաչել է 1915թ․ Հայոց ցեղասպանությունը և դրանում կա Գերմանիայի մեղքի բաժինը, ուստի չպետք է թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ «Այնպիսի մի պետություն, ինչպիսին Թուրքիան է, որն արդեն մեկ անգամ ցեղասպանություն է գործել հայերի նկատմամբ, պետք է էթիկայից ելնելով՝ առնվազն ձեռնպահ մնա Հայաստանի մասնակցությամբ հակամարտություններից և գոնե չմասնակցի ևս մեկ անգամ հայերին ոչնչացնելուն։

aravot.am