Վրաստանում մերժվել են խորհրդարանական ընտրությունների նախնական փուլի արդյունքները
https://parstoday.ir/hy/news/world-i127685-Վրաստանում_մերժվել_են_խորհրդարանական_ընտրությունների_նախնական_փուլի_արդյունքները
Վրաստանի կառավարության ընդդիմադիրները մերժել են խորհրդարանական ընտրությունների նախնական փուլի արդյունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2020 12:21 Asia/Tehran
  • Վրաստանում մերժվել են խորհրդարանական ընտրությունների նախնական փուլի արդյունքները

Վրաստանի կառավարության ընդդիմադիրները մերժել են խորհրդարանական ընտրությունների նախնական փուլի արդյունքները:

Թբիլիսիից Ֆրանսիայի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Վրաստանի կառավարության ընդդիմադիր կուսակցությունները մերժել են խորհրդարանական ընտրությունների նախնական փուլի արդյունքները, որոնց համաձայն,ա առաջատար է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը:

Աքսորի մեջ գտնվող Վրաստանի ընդդիմության առաջնորդ, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին  իշխող կուսակցությանը մեղադրել է ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ և «քվեները պաշտպանելու համար» համախմբման կոչ է արել:

 Հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացել են խորհրդարանական ընտրությունները: Ընտրապայքարին մասնակցել է 48 կուսակցություն, երկու դաշինք և 490 անկախ թեկնածու: