Վրաստանում մերժվել են խորհրդարանական ընտրությունների նախնական փուլի արդյունքները
Վրաստանի կառավարության ընդդիմադիրները մերժել են խորհրդարանական ընտրությունների նախնական փուլի արդյունքները:
Թբիլիսիից Ֆրանսիայի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Վրաստանի կառավարության ընդդիմադիր կուսակցությունները մերժել են խորհրդարանական ընտրությունների նախնական փուլի արդյունքները, որոնց համաձայն,ա առաջատար է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը:
Աքսորի մեջ գտնվող Վրաստանի ընդդիմության առաջնորդ, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իշխող կուսակցությանը մեղադրել է ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ և «քվեները պաշտպանելու համար» համախմբման կոչ է արել:
Հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացել են խորհրդարանական ընտրությունները: Ընտրապայքարին մասնակցել է 48 կուսակցություն, երկու դաշինք և 490 անկախ թեկնածու: