Սկանդինավյան երկրներարձագանքը՝ ԼՂ-ում խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ առաջարկի մասին
Նոյեմբեր 05, 2020 13:14 Asia/Tehran
Նորվեգիան և Շվեդիան պաշտոնապես հայտնում են, որ իրենց հետ չեն կապվել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահական ուժեր տեղակայելու հարցով, հայտնում է panarmenian.net-ը։
Հոկտեմբերի 30-ին Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը հայտարարել էր, ոը Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահների տեղակայել:
PanARMENIAN.Net-ը կապվել է Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի արտգործնախարարությունների հետ՝ մեկնաբանություն ստանալու։ Առաջին երկուսը հայտնեցին, որ իրենց չեն դիմել խաղաղապահ ուժերի համար կոնտինգենտ ներկայացնելու հարցով, Ֆինլանդիան այս պահին հրաժարվեց մեկնաբանել հարցը, իսկ Դանիան` չարձագանքեց հարցմանը։
lragir.am
Պիտակ