Մակրոնն ու Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը
https://parstoday.ir/hy/news/world-i127987-Մակրոնն_ու_Պուտինը_քննարկել_են_ԼՂ_հիմնախնդիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 07, 2020 18:29 Asia/Tehran
  • Մակրոնն ու Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

ՌԴ նախագահն ընդգծել է ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարելու վճռականությունը: Նա մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների և դրանցում Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրավվածության կապակցությամբ:

Պուտինն ու Մակրոնը վերահաստատել են ՌԴ և Ֆրանսիայի պատրաստակամությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում շարունակել միջնորդական ջանքերը:

ՌԴ նախագահը Մակրոնին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում կրակի հնարավորինս արագ դադարեցմանը և բանակցությունների վերսկսմանն ուղղված ՌԴ քայլերը։

orakarg.com