Վրաստանը բացել է իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին Ղարաբաղ տեղափոխելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i128179-Վրաստանը_բացել_է_իր_օդային_տարածքը_ռուս_խաղաղապահներին_Ղարաբաղ_տեղափոխելու_համար
Բաքվի և Երևանի խնդրանքով Վրաստանը թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2020 15:08 Asia/Tehran
  • Վրաստանը բացել է իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին Ղարաբաղ տեղափոխելու համար

Բաքվի և Երևանի խնդրանքով Վրաստանը թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հայտնում է «Ինտերֆաքս» -ը:

Նրա խոսքերով, վրացական կողմը նախկինում էլ պատրաստակամություն էր հայտնել նպաստել ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղ գործընթացի իրականացմանը:

«Ադրբեջանական և հայկական կողմերի խնդրանքով, բացառության կարգով, նախապես համաձայնեցված, որոշակի և սահմանափակված ժամանակահատվածով ռուս խաղաղապահների կոնտինգենտի մի մասը կտեղափոխվի հակամարտության գոտի վրացական օդային տարածքի միջոցով»,-ընդգծել է Աբաշիձեն:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio