Վրաստանը բացել է իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին Ղարաբաղ տեղափոխելու համար
Բաքվի և Երևանի խնդրանքով Վրաստանը թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հայտնում է «Ինտերֆաքս» -ը:
Նրա խոսքերով, վրացական կողմը նախկինում էլ պատրաստակամություն էր հայտնել նպաստել ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղ գործընթացի իրականացմանը:
«Ադրբեջանական և հայկական կողմերի խնդրանքով, բացառության կարգով, նախապես համաձայնեցված, որոշակի և սահմանափակված ժամանակահատվածով ռուս խաղաղապահների կոնտինգենտի մի մասը կտեղափոխվի հակամարտության գոտի վրացական օդային տարածքի միջոցով»,-ընդգծել է Աբաշիձեն:
1in.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio