Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Նյու Յորք
Իրանի ԱԳ նախարարն այսօր առավոտյան մեկնել է Նյու Յորք` մասնակցելու Փարիզում ձեռք բերված կլիմայի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողակարգին: Արարողակարգը տեղի կունենա ՄԱԿ-ի կենտրոնակայանում:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Նյու Յորք ուղևորության շրջանակում կլիմայի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողակարգին մասնակցելուց բացի, Զարիֆը հանդիպում ու զրույց է ունենալու ԱՄՆ պետքարտուղարի և արարողակարգին մասնակցած մի քանի այլ պաշտոնյաների հետ:
Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոնի Քերիի հետ Զարիֆի խորհրդակցության թեման լինելու է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումը:
Իրանի ԱԳ նախարարը նաև ելույթ է ունենալու Հարվարդի համալսարանի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ: