Ադրբեջանը պատրաստ է կոմերցիոն մատակարարում կատարել Եվրոպայում Տրանսադրիատիկ գազատարով
Տրանսադրիատի գազատարը (Trans Adriatic Pipeline, TAP) պատրաստ է ադրբեջանական գազի կոմերցիոն մատակարարում կատարել Եվրոպայում, հաղորդում է Ինտերֆաքս-ը:
Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ գազատարի շինարարությունը սկսելուց 4.5 տարի անց Թեսալոնիկում աշխատանքն անցել է կոմերցիոն գործողությունների փուլ:
«Այդ նախագիծն առաջին անգամ կփոխի Կասպից տարածաշրջանի էներգետիկ քարտեզը՝ միավորելով գազի պաշարները Եվրոպայի հետ: Այժմ վերջին մասը «Հարավային գազային միջանցք» նախագծի ավարտելուց հետո այդ հսկայական արտահանման համակարգն ամբողջովին ինտեգրված է եւ պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային: Դա թույլ կտա մեզ մինչեւ տարեվերջ սկսել Ադրբեջանից դեպի Եվրոպա առաջին գազի մատակարարումը»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
TAP AG կոնսորցիումը 2020 թվականի հոկտեմբերի 13-ին հայտարարել է այդ գազատարի շինարարությունն ավարտելու մասին:
TAP-ն ընդհանուր առմամբ կազմում է 878 կմ, որոնցից 550-ն անցնում է Հունաստանի հյուսիսային մասով, 215 կմ-ն՝ Ալբանիայի տարածքով, 105 կմ-ն՝ Ադրիատիկ ծովով, եւ 8 կմ-ն՝ Իտալիայի տարածքով: TAP-ը ՀԳՄ նախագծի վերջին բաղադրիչն էր:
Նախագծի համասեփականատերերն են SOCAR ընկերությունը (20 տոկոս), Snam-ը (19 տոկոս), Enagas-ը (16 տոկոս) եւ Axpo-ն (5 տոկոս:)
Նախագծի արժեքը գնահատվում է 4.5 մլրդ եվրո:
News.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio