Օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ պլանավորածի
https://parstoday.ir/hy/news/world-i128371-Օլիմպիական_խաղերը_կանցկացվեն_ըստ_պլանավորածի
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կանցնեն ըստ պլանավորած` անկախ կորոնավիրուսի պանդեմիայից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 16, 2020 09:56 Asia/Tehran
  • Օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ պլանավորածի

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կանցնեն ըստ պլանավորած` անկախ կորոնավիրուսի պանդեմիայից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել Ճապոնիայի նոր վարչապետ Յոշիհիդե Սուգան, ով հանդիպում է ունեցել Միջազգային օլիմպիական կոիմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio