ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Վրաստան
Նոյեմբեր 18, 2020 06:12 Asia/Tehran
Թրամփի վարչակազմի աշխատանքի ավարտից առաջ, պետքարտուղար Մայք Պոմպեոն երկօրյա այցով ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:
Թբիլիսի կատարած այցի շրջանակներում, Պոմպեոն հանդիպումներ կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Գեորգի Գախարիայի, արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի և Վրաստանի արքեպիսկոպոս Իլյա Երկրորդի հետ:
Այցի ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև պաշտպանության, անվտանգության, տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության հեռանկարները:
ԱՄՆ պետքարտուղարն ավելի վաղ այցլել էր Ֆրանսիա և Թուրքիա, իսկ Վրաստանից հետո մեկնելու է բռնագրավված Պաղեստին, ԱՄԷ, Քաթար և Սաուդյան Արաբիա:
Պիտակ