ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Վրաստան
https://parstoday.ir/hy/news/world-i128476-ԱՄՆ_պետքարտուղարը_ժամանել_է_Վրաստան
Թրամփի վարչակազմի աշխատանքի ավարտից առաջ, պետքարտուղար Մայք Պոմպեոն երկօրյա այցով ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2020 06:12 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Վրաստան

Թրամփի վարչակազմի աշխատանքի ավարտից առաջ, պետքարտուղար Մայք Պոմպեոն երկօրյա այցով ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:

 Թբիլիսի կատարած այցի շրջանակներում, Պոմպեոն հանդիպումներ կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Գեորգի Գախարիայի, արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի և Վրաստանի արքեպիսկոպոս Իլյա Երկրորդի հետ:

Այցի ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև  պաշտպանության, անվտանգության, տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության հեռանկարները:

ԱՄՆ պետքարտուղարն ավելի վաղ այցլել էր Ֆրանսիա և Թուրքիա, իսկ Վրաստանից հետո  մեկնելու է բռնագրավված Պաղեստին, ԱՄԷ, Քաթար և Սաուդյան Արաբիա: