Լավրովը ֆրանսիացի գործընկերոջ հետ ապրիլի 19-ին կքննարկի ԼՂ խնդիրը
https://parstoday.ir/hy/news/world-i12850-Լավրովը_ֆրանսիացի_գործընկերոջ_հետ_ապրիլի_19_ին_կքննարկի_ԼՂ_խնդիրը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 19-ին կհանդիպի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ և կքննարկի Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Այդ մասին ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության բաժնի հաղորդագրությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2016 08:20 Asia/Tehran
  • Լավրովը ֆրանսիացի գործընկերոջ հետ ապրիլի 19-ին կքննարկի ԼՂ խնդիրը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 19-ին կհանդիպի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ և կքննարկի Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Այդ մասին ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության բաժնի հաղորդագրությունում:

«Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցում փոխգործակցության հարցը, նաև՝ միջազգային խնդիրների կարգավորման ընթացքը, ներառյալ՝ իրավիճակն Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և, ընդհանուր, Մերձավոր Արևելքում»,- հայտնել են գերատեսչությունից։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնության ալիքի առնչությամբ կքննարկվեն հետագա քայլերը, որոնք պետք է համաձայնեցնեն երկու երկրների արտգործնախարարությունները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ»։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։