ԱՄՆ-ն պատրաստ չէ իր ռազմաբազան տեղակայել Վրաստանում. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ իր ռազմաբազան տեղակայել Վրաստանում: Այս մասին նա ասել է «Ազատություն ռադիոկայանի» վրացական ծառայության հետ զրույցում:
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն Վրաստանի կարեւոր ռազմավարական գործընկերն է, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Կարծում եմ, որ մենք արդեն նկատում ենք Սեւ ծովում ԱՄՆ ՌԾՈւ նավերի թվի ավելացում: Կարծում եմ, որ Սեւ ծովը դառնում է Ամերիկայի ռազմավարական տեսլականում կարեւոր մաս: Մենք Սեւ ծովի ափին ենք, մյուս կողմից, ՆԱՏՕ-ի մեր գործընկերները՝ Ռումինիան եւ Բուլղարիան: Մենք պատրաստվում ենք նրան, որ Սեւ ծովը կդառնա առավել կարեւոր կապող օղակ մեր եւ ԱՄՆ-ի միջեւ: Դա ռազմավարական գործընկերության խորացման միջոցներից մեկն է: Եվ, իհարկե, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ ուղիղ ռազմական հարաբերությունները, որպեսզի էլ ավելի լավ պատրաստվենք պաշտպանությանը»,-ասել է Զուրաբիշվիլին:
News.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio