ԱՄՆ-ն պատրաստ չէ իր ռազմաբազան տեղակայել Վրաստանում. Սալոմե Զուրաբիշվիլի
https://parstoday.ir/hy/news/world-i128512-ԱՄՆ_ն_պատրաստ_չէ_իր_ռազմաբազան_տեղակայել_Վրաստանում._Սալոմե_Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ իր ռազմաբազան տեղակայել Վրաստանում: Այս մասին նա ասել է «Ազատություն ռադիոկայանի» վրացական ծառայության հետ զրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2020 13:18 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն պատրաստ չէ իր ռազմաբազան տեղակայել Վրաստանում. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ իր ռազմաբազան տեղակայել Վրաստանում: Այս մասին նա ասել է «Ազատություն ռադիոկայանի» վրացական ծառայության հետ զրույցում:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն Վրաստանի կարեւոր ռազմավարական գործընկերն է, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Կարծում եմ, որ մենք արդեն նկատում ենք Սեւ ծովում ԱՄՆ ՌԾՈւ նավերի թվի ավելացում: Կարծում եմ, որ Սեւ ծովը դառնում է Ամերիկայի ռազմավարական տեսլականում կարեւոր մաս: Մենք Սեւ ծովի ափին ենք, մյուս կողմից, ՆԱՏՕ-ի մեր գործընկերները՝ Ռումինիան եւ Բուլղարիան: Մենք պատրաստվում ենք նրան, որ Սեւ ծովը կդառնա առավել կարեւոր կապող օղակ մեր եւ ԱՄՆ-ի միջեւ: Դա ռազմավարական գործընկերության խորացման միջոցներից մեկն է: Եվ, իհարկե, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ ուղիղ ռազմական հարաբերությունները, որպեսզի էլ ավելի լավ պատրաստվենք պաշտպանությանը»,-ասել է Զուրաբիշվիլին: 

 News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio