ՌԴ նավթընկերությունների կողմից 13 մլրդ դոլարի ներդրումներ Իրաքում
https://parstoday.ir/hy/news/world-i128848-ՌԴ_նավթընկերությունների_կողմից_13_մլրդ_դոլարի_ներդրումներ_Իրաքում
Ռուսաստանյան նավթընկերություններն Իրաքում շուրջ 13 մլրդ դոլար են ներդրել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 25, 2020 18:26 Asia/Tehran
  • ՌԴ նավթընկերությունների կողմից 13 մլրդ դոլարի ներդրումներ   Իրաքում

Ռուսաստանյան նավթընկերություններն Իրաքում շուրջ 13 մլրդ դոլար են ներդրել:

Այդ մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է Էներգետիկային, ապա Ռուսաստանի խոշորագույն ընկերություններն Իրաքում աշխատում են իրենց գործընկերների հետ միասին: Դա ե՛ւ ԼՈւԿՕՅԼ-ն Է, ե՛ւ «Ռոսնեֆտ»-ը, ե՛ւ «Գազպրոմ նեֆտ»-ը, ե՛ւ «Բիշնեֆտ»-ը:

Չորսը միասին ավելի քան 13 մլրդ դոլար են ներդրել Իրաքի տնտեսության մեջ»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով նոյեմբերի 25-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Իրաքի իր պաշտոնակից Ֆուադ Հուսեյնի հետ բանակցությունների արդյունքները: Նախարարի խոսքով՝ «ե՛ւ մեր, ե՛ւ իրաքցի գործարարների միջեւ առկա են այդ համագործակցությունը շարունակելու պլաններ»:

Նա նաեւ հայտարարել Է, որ Մոսկվան պատրաստ Է բավարարել ռազմատեխնիկական ոլորտում Բաղդադի բոլոր պահանջները: Լավրովի խոսքով՝ «մեր երկիրն ավանդաբար խաղացել եւ շարունակում Է շատ կարեւոր, նշանակալի դեղ խաղալ Իրաքի պաշտպանունակության, բանակի զինման եւ անվտանգության ուժերի ապահովման գործում, այդ թվում՝ ահաբեկչական սպառնալիքների համատեքստում»:

Լավրովը նշել Է, որ տեսանելի ապագայում պլանավորվում Է Իրաքի պաշտպանության նախարարի այցը ՌԴ: «Վստահ եմ, որ այնտեղ այդ հարցերն առավելագույն չափով կոնկրետ եւ առարկայորեն կքննարկվեն»,-ասել Է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Իր կողմից Հուսեյնը հայտարարել Է ՕՊԷՔ+ի շրջանակներում Իրաքի եւ Ռուսաստանի լավ համակարգման մասին: «Մեր երկրների միջեւ լավ դրական համակարգում Է իրականացվում, ինչը միայն մեծացնում Է այդ ձեւաչափի արդյունավետությունը»,-ընդգծել Է Իրաքի ԱԳ նախարարը, հավելել Է «Ինտերֆաքս»-ը:

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio