Թրամփ. Եթե ընտրական կոլեգիան քվեարկի Բայդենի օգտին, ես կհեռանամ Սպիտակ տնից
(last modified Fri, 27 Nov 2020 05:54:12 GMT )
Նոյեմբեր 27, 2020 09:24 Asia/Tehran
  • Թրամփ. Եթե ընտրական կոլեգիան քվեարկի Բայդենի օգտին, ես կհեռանամ Սպիտակ տնից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տնից կհեռանա միայն այն պայմանով, որ ընտրական կոլեգիան քվեարկի Ջո Բայդենի օգտին:

Այս մասին Թրամփը հայտարարել է ուրբաթ օրը Սպիտակ տանը կայացած միջոցառման ընթացքում, որի ժամանակ իր շնորհակալությունն է հայտնել զինծառայողներից, հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Reuters- ին:

Բայդենը ստացել է ընտրական կոլեգիայի 306, Թրամփը՝ 232  ձայն: Հաղթելու համար անհրաժեշտ էր ընտրական կոլեգիայի 270 ձայն: Սակայն Թրամփը մինչ այժմ հրաժարվում էր ընդունել պարտությունը, պնդելով, որ տեղի են ունեցել ընտրակեղծիքներ:

Դեկտեմբերի 14-ին ընտրական կոլեգիան պետք է քվեարկի ԱՄՆ-ի նոր նախագահի օգտին:

Երեքշաբթի օրը Թրամփը Թվիթերում դիմելով ԱՄՆ հանրային աշխատանքների դեպարտամենտի (GSA) տնօրեն Էմիլի Մերֆիին, վերջինսի կոչ էր արել սկսել  Բայդենին իշխանությունը փոխանցելու գործընթացը: