Ռուսաստան. Իրանցի միջուկային գիտնականը սպանվել է ԱՄՆ-ի կանաչ լույսով
(last modified Sat, 28 Nov 2020 06:35:05 GMT )
Նոյեմբեր 28, 2020 10:05 Asia/Tehran

ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպանը հայտարարել է, որ իրանցի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունն իրականացվել է ԱՄՆ-ի կանաչ լույսով և քաղաքական սպանություն է:

Դմիտրի Պոլյանսկին ուրբաթ օրն արձագանքելով  դոկտոր Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը, վկայակոչել է New York Times- ի հոդվածը,  որում հղում անելով հետախուզության երեք պաշտոնյաների, նշվում է, որ  սպանության հեղինակը Սիոնիստական ​​ռեժիմն է:

Պոլյանսկին իր թվիթերյան օգտահաշվում գրել է. «New York Times- ի վերլուծության մեջ նշվում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ կանաչ լույս վառել արտերկրում քաղաքական սպանությունների համար»:

ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպանը հավելել է. «Դա այն չէ, ինչով կարող է հպարտանալ մի   ժողովրդավարական երկիր»: