ԱՄՆ-ը վախենում է իրանցի միջուկային գիտնականի սպանությանն Իրանի պատասխանից
(last modified Sat, 28 Nov 2020 08:18:49 GMT )
Նոյեմբեր 28, 2020 11:48 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը վախենում է իրանցի միջուկային գիտնականի սպանությանն Իրանի պատասխանից

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը Թվիթերի իր օգտահաշվում գրել է. «Իրանի միջուկային գիտնականի սպանությանը կարող է հետևել վրեժխնդրությունը, որը կարող է տարածաշրջանային հակամարտության նոր փուլի մեկնարկ դառնալ»:

Քոնեքթիքութ նահանգի դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին, իր  թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Ֆախրիզադեի սպանությունը չի նպաստի  Միացյալ Նահանգների, Սիոնիստական ​​ռեժիմի և աշխարհի անվտանգությանը:

Ամերիկյան New York Times թերթը, հղում անելով  հետախուզության ոլորտի մի շարք պաշտոնյաների, գրել է, որ  Ֆախրիզադեի սպանության հետևում կանգնած է Սիոնիստական ​​ռեժիմը:

Որոշ լուրերի համաձայն, ահաբեկչական գործողությունն իրականացվել է Միացյալ Նահանգների կանաչ լույսով:

 Ասոշիեյթեդ պրես գործակալությունը հայտնում է, որ Իրանն իր հրթիռային կայանները բերել է պատրաստվածության մակարդակի:

Ալ-Մայադին ցանցը հաղորդել է, որ Պենտագոնը բարձրացրել է Մերձավոր Արևելքում իր ռազմական ուժերի պատրաստվածության մակարդակը ՝ վախենալով Իրանի Իսլամական Հանրապետության հնարավոր արձագանքից: