ԱՄՆ-ը վախենում է իրանցի միջուկային գիտնականի սպանությանն Իրանի պատասխանից
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը Թվիթերի իր օգտահաշվում գրել է. «Իրանի միջուկային գիտնականի սպանությանը կարող է հետևել վրեժխնդրությունը, որը կարող է տարածաշրջանային հակամարտության նոր փուլի մեկնարկ դառնալ»:
Քոնեքթիքութ նահանգի դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Ֆախրիզադեի սպանությունը չի նպաստի Միացյալ Նահանգների, Սիոնիստական ռեժիմի և աշխարհի անվտանգությանը:
Ամերիկյան New York Times թերթը, հղում անելով հետախուզության ոլորտի մի շարք պաշտոնյաների, գրել է, որ Ֆախրիզադեի սպանության հետևում կանգնած է Սիոնիստական ռեժիմը:
Որոշ լուրերի համաձայն, ահաբեկչական գործողությունն իրականացվել է Միացյալ Նահանգների կանաչ լույսով:
Ասոշիեյթեդ պրես գործակալությունը հայտնում է, որ Իրանն իր հրթիռային կայանները բերել է պատրաստվածության մակարդակի:
Ալ-Մայադին ցանցը հաղորդել է, որ Պենտագոնը բարձրացրել է Մերձավոր Արևելքում իր ռազմական ուժերի պատրաստվածության մակարդակը ՝ վախենալով Իրանի Իսլամական Հանրապետության հնարավոր արձագանքից: