Նոյեմբեր 29, 2020 17:04 Asia/Tehran
  • Լոնդոնի ոստիկանությունը բռնություն է կիրառել  կորոնավիրուսային սահամանփակությունների դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ

Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ կորոնավիրուսային սահամանփակությունների դեմ բողոքող ցուցարարներից առնվազն 155-ը բերման է ենթարկվել:

Ոստիկանությունը հայտարարել է, որ ակցիայի մասնակիցները մեղադրվում են ոստիկանության սպայի  վրա հարձակման, թմրանյութեր  պահելու  և կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով կիրառված սահմանափակությունները չպահպանելու մեջ: 

Կորոնավիրուսային սահմանափակությունների և պատվաստանյութի կիրառման դեմ ուղղված բողոքի  ակցիայի ընթացքում բախումներ են գրանցվել ցուցարարների և ոստիկանների միջև:

Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել .«Բավական է ստեք»,«Այլևս դիմակ  չենք կրելու» և «Այլևս չենք հանդուրժելու կարանտինը»:

Վերջին տվյալների համաձայն, Բրիտանիան, Ֆրանսիայից ու Իսպանիայից հետո, կորոնավիրուսով  վարակվածների թվով, եվրոպական երրորդ երկիրն է:

Պիտակ