Պոմպեոյի Թել Ավիվ այցի հավանական կապը՝ նահատակ Ֆախրիզադեի սպանության հետ
(last modified Sun, 29 Nov 2020 14:16:09 GMT )
Նոյեմբեր 29, 2020 17:46 Asia/Tehran
  • Պոմպեոյի Թել Ավիվ այցի հավանական կապը՝ նահատակ Ֆախրիզադեի սպանության հետ

Սիոնիստական ռեժիմի ռազմական տեղեկատվական ծառայության նախկին պետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը Թել Ավիվ, կապված է իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հետ:

Իրանի զինված  ուժերի պաշտպանության և աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն նահատակվեց  ուրբաթ երեկոյեան՝ Թեհրանի շրջաններից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:

«Թայմզ Իսրայել» օրաթերթի հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի ռազմական տեղեկատվական  ծառայության նախկին պետ Ամուս Յադլինը նշել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայկ Պոմպեոի երկու շաբաթ առաջ օկուպացված Պաղեստին կատարած այցը ուներ որոշակի նպատակներ: Նա հավելել է. «Վստահաբար Պոմպեոն այստեղ չեր եկել զվարճանալու համար»:

Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի  12-րդ  հեռուստաալիքը,  վկայակոչելով արևմտյան մի աղբյուրի,    հաղորդել էր, որ նահատակ Ֆախրիզադեի սպանությունը վաղուց էր ներառված Սիոնիստական ​​ռեժիմի օրակարգում:

Սիոնիստական ռեժիմի  էներգետիկայի նախարար Յովալ Շտայնիցը նույնպես այսօր հայտարարել է.«Նահատակ Ֆախրիզադեի սպանությունը բխում է Իսրայելի շահերից»: