Պեսկով. Ղարաբաղում հիմա «գլխավոր» չկա
https://parstoday.ir/hy/news/world-i129243-Պեսկով._Ղարաբաղում_հիմա_գլխավոր_չկա
Ղարաբաղում չկա գլխավոր, կան երկու հակամարտող կողմեր և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ընդունված համաձայնագիր, ռուսական կողմն էլ իր գործողությունները համակարգում է թե՛ մեկ, թե՛ մյուս կողմից հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2020 10:36 Asia/Tehran
  • Պեսկով. Ղարաբաղում հիմա «գլխավոր» չկա

Ղարաբաղում չկա գլխավոր, կան երկու հակամարտող կողմեր և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ընդունված համաձայնագիր, ռուսական կողմն էլ իր գործողությունները համակարգում է թե՛ մեկ, թե՛ մյուս կողմից հետ:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այնտեղ, ըստ էության, գլխավոր չկա: Այնտեղ կան երկու հակամարտող կողմեր՝ Հայաստանը և Ադրբեջանը: Դրանք այն կողմերն են, որոնք ռուսական կողմի հետ ստորագրել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հայտնի հայտարարությունը: Եվ ի կատարումն այդ հայտարարության դրույթների՝ ռուս զինվորականները, ինչպես նաև ռուսական մարդասիրական առաքելությունը, որը բաղկացած է ոչ միայն զինվորականներից, իր գործողությունները համակարգում է և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի հետ»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ում հետ են ռուս խաղաղապահները Ղարաբաղում համակարգում իրենց աշխատանքները, և ով է այնտեղ հիմա «գլխավորը»:  

aravot.am