ԿԱՀ-ում զինյալների հարձակման հետեւանքով Մարոկկոյից ՄԱԿ-ի խաղաղարար է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i12931-ԿԱՀ_ում_զինյալների_հարձակման_հետեւանքով_Մարոկկոյից_ՄԱԿ_ի_խաղաղարար_է_զոհվել
Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունում (ԿԱՀ) ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրկված Մարոկկոյից խաղաղարարը զոհվել է երկրի հարավարևելյան Ռաֆայ քաղաքի մերձակայքում` զինյալների հարձակման հետևանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2016 19:57 Asia/Tehran
  • ԿԱՀ-ում զինյալների հարձակման հետեւանքով Մարոկկոյից ՄԱԿ-ի խաղաղարար է զոհվել

Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունում (ԿԱՀ) ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրկված Մարոկկոյից խաղաղարարը զոհվել է երկրի հարավարևելյան Ռաֆայ քաղաքի մերձակայքում` զինյալների հարձակման հետևանքով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ապրիլի 18-ին լրագրողներին հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ` Ստեֆան Դյուժարիկը:

Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել, երբ առաքելության պարեկներին ուղարկել են Ռաֆայ՝ ի պատասխան «Աստծո հակազդեցության բանակ» խմբավորման անդամների կողմից Ագումար գյուղի վրա հարձակման:

Ըստ Դյուժարիկի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ցավակցել է զոհվածի հարազատներին եւ Մարոկկոյի իշխանություններին, ինչպես նաև   նշել ՄԱԿ-ի խաղաղարարների դեմ հարձակումների անթույլատրելիությունը: «Նա ԿԱՀ-ի նորընտիր կառավարությանը կոչ է արել հետևել, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է Ստեֆան Դյուժարիկը: