Իսկական աղետ. Էրդողանի արձագանքը` ԼՂ-ի վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևին
https://parstoday.ir/hy/news/world-i129348-Իսկական_աղետ._Էրդողանի_արձագանքը_ԼՂ_ի_վերաբերյալ_Ֆրանսիայի_խորհրդարանի_ընդունած_բանաձևին
Թուրքիայի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել ֆրանսիացի խորհրդարանականների որոշմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2020 14:28 Asia/Tehran
  • Իսկական աղետ. Էրդողանի արձագանքը` ԼՂ-ի վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևին

Թուրքիայի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել ֆրանսիացի խորհրդարանականների որոշմանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «իսկական աղետ» է համարում Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևը։

Ahvalnews-ը հաղորդում է, որ Թուրքիայի առաջնորդը փաստաթուղթը համարում է ոտնձգություն Ադրբեջանի ինքնիշխանության դեմ:

Նրա խոսքով` Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը ոչ թե հավակնում էր որևէ մեկի հողին տիրանալ, այլ ազատագրել է սեփական տարածքները, որոնք  Հայաստանն  վերադարձրել էր  գրեթե երեք տասնամյակ առաջ, չնայած ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի բանաձևերին:

«Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված որոշումը իսկական աղետ է ու սկանդալ»,–հայտարարել է նա:

Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել ֆրանսիացի խորհրդարանականների որոշմանը։

Հիշեցնենք` Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի 3-ին ընդունեց մի բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտությունը։ 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունված բանաձևը խորհրդատվական բնույթ ունի Ֆրանսիայի կառավարության համար։

Բաքվում Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի պատճառով։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio