ԴԱԻՇ-ի զինյալները պատրաստում են եվրոպական բազմաթիվ կեղծ անձնագրեր. Ֆրանսիայի ՆԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i1294-ԴԱԻՇ_ի_զինյալները_պատրաստում_են_եվրոպական_բազմաթիվ_կեղծ_անձնագրեր._Ֆրանսիայի_ՆԳՆ
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստեղծել է ԵՄ երկրների կեղծ անձնագրերի արտադրման ցանց: Այդ մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2016 16:05 Asia/Tehran
  • ԴԱԻՇ-ի զինյալները պատրաստում են եվրոպական բազմաթիվ կեղծ անձնագրեր. Ֆրանսիայի ՆԳՆ

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստեղծել է ԵՄ երկրների կեղծ անձնագրերի արտադրման ցանց: Այդ մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովին:

Զինյալները կեղծ անձնագրեր են պատրաստում Սիրիայում, Իրաքում և Լիբիայում: Այդ աշխատանքը ձեռք է բերել «արդյունաբերական մասշտաբ»՝ ասել է նախարարը: Ընդ որում, նա չի նշել ահաբեկիչների կողմից օգտագործվող կեղծ փաստաթղթերի հնարավոր քանակը:

Կազնյովը այդ հայտարարությունը արել է եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, որի ընթացքում նա առաջարկել է ստեղծել կեղծ անձնագրերով ԵՄ տարածք ներթափանցել փորձող փախստականների ստուգման համատեղ խումբ: