ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
https://parstoday.ir/hy/news/world-i129669-ՌԴ_խաղաղապահների_մասնակցությամբ_Ստեփանակերտում_օդանավակայան_է_կառուցվում
Ստեփանակերտի քաղաքապետի խոսքով, ԼՂ-ի (Արցախ) բնակիչներին հետաքրքրում են անվտանգության և կարգավիճակի հետ կապված հարցերը։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Դեկտեմբեր 13, 2020 16:03 Asia/Tehran
  • ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում

Ստեփանակերտի քաղաքապետի խոսքով, ԼՂ-ի (Արցախ) բնակիչներին հետաքրքրում են անվտանգության և կարգավիճակի հետ կապված հարցերը։

Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ, շարունակվում են անընդմեջ, սակայն օդային հաղորդակցության բացման հստակ ժամկետներ դեռևս դժվար է նշել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

«Որքան գիտեմ, Ռուսաստանը բեռները հասցնում է Երևան, որտեղից դրանք մեքենաներով բերում են այստեղ՝ Ստեփանակերտ։ Այժմ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ օդանավակակայան է կառուցվում։ Դա արվում է, որպեսզի ռուսական ինքնաթիռները կարողանան անմիջապես Ղարաբաղ ժամանել»,-պատմել է Սարգսյանը։

Նա դժվարացավ նշել Ստեփանակերտի օդանավակայանի բացման ճշգրիտ ժամկետները, սակայն հավաստիացրեց, որ աշխատանքներն ընթանում են առանց դադարի:

«Հաստատ ասել չեմ կարող, բայց աշխատանքներն ընթանում են օր ու գիշեր»,-ասել է Ստեփանակերտի քաղաքապետը։

Հարցին, թե ուրիշ ինչով կարող էր Ռուսաստանը օգնել Արցախի հետպատերազմյան վերականգնմանը, Սարգսյանը պատասխանել է. «Միայն խաղաղությունն է մեզ պետք։ Խաղաղություն և կարգավիճակ։ Հիմա մարդիկ գիտեն, որ ամեն ինչ լավ կլինի, բայց միևնույն է՝ մտահոգվում են տարածաշրջաանի կարգավիճակի հարցով»։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio