Ջորջ Ֆլոյդի վրա ոստիկանության հարձակման դեպքի կրկնությունը
Մինիապոլիս քաղաքի սոտիկանության սպաներից մեկը Ջորջ Ֆլոյդի սպնության մեթոդով ձերբակալել է սևամորթ մի տղամարդու:
Դեյլի Մեյլի հաղորդմամբ, վերջերս հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երևումն է, թե ինչպես է ոստիկանական համազգեստով Մինիապոլիս քաղաքի սպիտակամորթ ոստիկանը նստած սևամորթ տղամարդու մեջքին, նույն խաչմերուկում, որտեղ սպանվեց Ջորջ Ֆլոյդը:
Ասվում է, որ սևամորթ մարդու միակ հանցանքը կանգնելն ու նայելն է եղել և ոստիկանությունը անտեղի է բռնություն կիրառել նրա նկատմամբ:
Դեպքի վայր է ժամանել 20 ոստիկան այն էլ բռնություն չգործադրած մի սևամորթ տղամարդ ձերբակալելու համար:
Ձերբակալված անձը ուսերի հատվածում վնասվածք է ստացել:
2020թ. մայիսի 25-ին Մինե Սուտա նահանգի Մինիապոլիս քաղաքի ոստիկան Դերեք Չավինն ավելի քան 8 րոպե ծնկով սեղմել էր ամերիկացի սևամորթի պարանոցը, ինչից վերջինս մահացավ: Այս սպանությունը հակառասիստական բողոքի մեծ ալիք բարձրացրեց ԱՄՆ-ում ու Եվրոպայում: