ԼՂ-ում զինծառայող է զոհվել դեռևս չպարզված հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումից
https://parstoday.ir/hy/news/world-i129777-ԼՂ_ում_զինծառայող_է_զոհվել_դեռևս_չպարզված_հանգամանքներում_ստացած_հրազենային_վիրավորումից
ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2002թ. ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2020 12:06 Asia/Tehran
  • ԼՂ-ում զինծառայող է զոհվել դեռևս չպարզված հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումից

ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2002թ. ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂ-ի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio