«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անկարան կոշտացնում է հռետորաբանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i129801-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Անկարան_կոշտացնում_է_հռետորաբանությունը
Անկարան կոշտացնում է հռետորաբանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2020 06:11 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անկարան կոշտացնում է  հռետորաբանությունը

Անկարան կոշտացնում է հռետորաբանությունը:

«ԼՂ-ի (Արցախ) հարակից տարածքներում թուրքական կանոնավոր զորամիավորումների հաստատմանը զուգահեռ ավելի է շեշտադրվում այդ երկրի ագրեսիվ գործելաոճը: Ըստ եռակողմ հայտարարության եւ նախնական պայմանավորվածությունների, Թուրքիայի կանոնավոր զորամիավորումները պետք է տեղակայվեին միայն Ռուսաստանի հետ համատեղ ձեւավորվելիք հրադադարի մոնիթորինգի կենտրոնում, սակայն վերջին գործողությունները ցույց են տալիս, որ իրականում, Ադրբեջանում ջիհադիստ ծայրահեղականներից բացի, պատկառելի թվակազմով ներկա են նաեւ թուրքական կանոնավոր բանակի հատուկ նշանակության զինծառայողների զորախմբերը:

Ինչպես կանխատեսվում էր՝ Թուրքիան իր զորքերը տեղակայելու է Արցախի հարակից տարածքներում: Այդ փաստն իր վերջին հայտարարության ժամանակ հաստատեց Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը»:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio