Թուրքիան ռազմական փորձագետներ է գործուղել Ադրբեջան
136 թուրք ռազմական փորձագետներ մեկնել են Ադրբեջան:
Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալության հաղորդման համաձայն, վերջին շաբաթների ընթացքում սա Թուրքիայի ականազերծման փորձագետների երկրորդ խումբն է, որը գործուղվում է Ադրբեջանի ազատագրված տարածքներ:
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ այդ ուժերն ուղարկվել են ՝ օգնելու ադրբեջանական զինուժին Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտիների ականազերծման հարցում:
Հարկ է նշել, որ ըստ Ռուսաստանի հայտարարության, միայն ռուս խաղաղապահներն են տեղակայվելու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, իսկ վերջերս ստորագրված զինադադարի հայտարարությունում չի նշվում թուրքական զորքերի ներկայության մասին:
Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի վիճահարույց շրջանում Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև նոր բախումներ սկսվեցին, որոնց արդյունքում երկու կողմից սպանվեցին և վիրավորվեցին հազարավոր զինծառայողներ :