Թուրքիան ռազմական փորձագետներ է գործուղել Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i129830-Թուրքիան_ռազմական_փորձագետներ_է_գործուղել_Ադրբեջան
136 թուրք ռազմական փորձագետներ մեկնել են Ադրբեջան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2020 12:12 Asia/Tehran
  • Թուրքիան ռազմական փորձագետներ է գործուղել Ադրբեջան

136 թուրք ռազմական փորձագետներ մեկնել են Ադրբեջան:

Իրանի  ռադիոհեռուստատեսության գործակալության հաղորդման համաձայն, վերջին շաբաթների ընթացքում սա Թուրքիայի ականազերծման փորձագետների երկրորդ խումբն է, որը գործուղվում է Ադրբեջանի ազատագրված տարածքներ:

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ այդ ուժերն ուղարկվել են ՝ օգնելու ադրբեջանական զինուժին Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտիների ականազերծման հարցում:

Հարկ է նշել, որ ըստ Ռուսաստանի հայտարարության, միայն ռուս խաղաղապահներն են տեղակայվելու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, իսկ վերջերս ստորագրված զինադադարի հայտարարությունում չի նշվում թուրքական զորքերի ներկայության մասին:

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի վիճահարույց շրջանում Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև նոր բախումներ սկսվեցին, որոնց արդյունքում երկու կողմից սպանվեցին և վիրավորվեցին հազարավոր զինծառայողներ :