Թբիլիսին ու Ստամբուլը եղբայր քաղաքներ են դարձել
https://parstoday.ir/hy/news/world-i12994-Թբիլիսին_ու_Ստամբուլը_եղբայր_քաղաքներ_են_դարձել
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի ու Ստամբուլի քաղաքապետերը հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Վրաստանի մայրաքաղաքն ու Թուրքիայի խոշորագույն քաղաքը դարձել են եղբայր քաղաքներ: Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2016 12:02 Asia/Tehran
  • Թբիլիսին ու Ստամբուլը եղբայր քաղաքներ են դարձել

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի ու Ստամբուլի քաղաքապետերը հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Վրաստանի մայրաքաղաքն ու Թուրքիայի խոշորագույն քաղաքը դարձել են եղբայր քաղաքներ: Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:

Փաստաթուղթը Թուրքիայում ստորագրել են Նարմանիան և Ստամբուլի քաղաքապետ Քաիր Թոփբաշը: Հուշագիրը նախատեսում է ներդրումների, մշակույթի և զբոսաշրջային ոլորտներում քաղաքների համագործակցություն: Հուշագրի շրջանակներում Ստամբուլը Թբիլիսիին կնվիրի 5 ավտոբուս:

Նարմանիան լրագրողներին հայտնել է, որ Ստամբուլի փորձը իրենց հետաքրքրում է քաղաքային տրանսպորտի ղեկավարման և մշակութային ժառանգության պահպանմամբ քաղաքի թարմացման պլանում: