54 միլիոն ամերիկացի տառապում է թերսնմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i129968-54_միլիոն_ամերիկացի_տառապում_է_թերսնմամբ
ԱՄՆ սննդի կազմակերպությունը հայտնել է, որ այդ երկրում 54 միլիոն մարդ, այդ թվում 18 միլիոն երեխաներ տառապում են թերսնմամբ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 20, 2020 14:33 Asia/Tehran

ԱՄՆ սննդի կազմակերպությունը հայտնել է, որ այդ երկրում 54 միլիոն մարդ, այդ թվում 18 միլիոն երեխաներ տառապում են թերսնմամբ:

Business Insider- ի հաղորդման համաձայն՝ այդ երկրում քաղցի դեմ պայքարող ամենամեծ  կազմակերպությունը համարվող ԱՄՆ Սննդի կազմակերպությունը հայտնել  է, որ 54 միլիոն ամերիկացիներ, կամ ամերիկացիների մեկ վեցերորդը, մինչև 2020-ի վերջը սննդի անապահովության խնդիր են ունենալու:

ԱՄՆ Սննդի կազմակերպությունը հայտնել  է, որ իր սննդի 200 բանկերի 20 տոկոսը ռեսուրսների պակաս ունի և դրանց սննդամթերքն սպառվել է:

Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա ՝ 2019-ի համեմատ, սննդամթերք ստանալու համար ԱՄՆ-ի Սննդի կազմակերպության դիմողների թիվն աճել է 57 տոկոսով և յուրաքանչյուր 10 դիմողից չորսը նոր մարդիկ են:

Ամերիկյան օժանդակող կազմակերպություններն ասում են, որ մինչև 2020 թվականի նոյեմբեր ամիսը 26 միլիոն ամերիկացի, կամ յուրաքանչյուր ութ մարդուց մեկը բավարար բավարար սնունդ չի ունեցել: