Բրիտանիայի առողջապահության նախարարն զգուշացրել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ
Բրիտանիայի կառավարությունը Լոնդոնում մտցրել է առավել խիստ սահմանափակումներ՝ COVID-19-ի դեպքերի աճով պայմանավորված: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը: Նա տեղեկացրել է նաև այդ երկրի հարավում ի հայտ եկած նոր տիպի կորոնավիրուսի մասին:
Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքն ասել է.«Բրիտանիայի կառավարությունը չէր ցանկանում ավելի խիստ սահմանափակումներ կիրառել, բայց կորոնավիրուսի նոր տեսակը դուրս է եկել վերահսկողությունից և պետք է այն սանձել»:
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ այդ մասին ասել է.«Կորոնավիրուսի նոր տեսակը 70 տոկոսով ավելի արագ է տարածվում, քան նախորդ տեսակը: Իհարկե չկա որևէ հիմնավորված տեղեկություն, որը կապացուցի, որ կորոնավիրուսի նոր տեսակն ավելի վտանգավոր է, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ավելի քիչ ազդեցություն կարող է ունենալ»:
Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ Սուրբ Ծննդյան տոները չեն կարող անցկացվել ինչպես պլանավորված էր, և որ Բրիտանիայում սահմանափակումների կրճատումը նախատեսված է միայն մեկ օրվա համար: Ջոնսոնը հայտարարել է երկրի հարավում և արևելքում և մայրաքաղաք Լոնդոնում նոր սահմանափակումներ կիրառելու մասին: